-
06.11.2013|
14:03
Դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշումը կայացված է: Առաջադրված մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու երիտասարդ` Էդգար և Էդվարդ Հակոբյանները մահացել են, կան այլ տուժողներ, տուժել է նաև ինքը` Պետրոսյանը: Վերջինս արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն այսօր բարդություններ են առաջացել դերասանի առողջականի հետ կապված:
-
06.11.2013|
13:29
«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի ՈՒկրաինայի արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին` «Be Creative» («Եղի՛ր ստեղծագործ») նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը` «Choco Factory» երգով:
-
06.11.2013|
11:57
Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը Լատվիայից քաղաքացիություն է խնդրել «հատուկ ծառայությունների» դիմաց: Նրան Լատվիայի քաղաքացիությունը անհրաժեշտ է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններին մասնակցելու համար: Կասպարովը մտավախություն ունի, որ ռուսական իշխանությունները կխոչընդոտեն իր ազատ տեղաշարժը ընտրությունների շրջանակներում` նկատի ունենալով, որ արդեն 19-րդ տարին ՖԻԴԵ-ն նախագահող Կիրսան Իլյումժինովը վայելում է ՌԴ իշխանությունների աջակցությունը:
-
06.11.2013|
11:43
Նողկալի, պրիմիտիվ ու շվարած են բոլոր կողմերն էլ՝ «հեղափոխականներն» էլ, մյուսներն էլ: Ո՞վ է հասկանում, թե ինչ է կատարվում: Ի՞նչ է նշանակում «պայքար հանուն արդարության»: Ո՛րն է այն «արժեհամակարգը», որ հեղափոխությամբ այլ ոչ թե ազգային ազատագրության համար ոտքի ելնելով ենք վերականգնելու:
-
06.11.2013|
11:22
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:
-
06.11.2013|
11:20
Նոյեմբերի 6-ից 10-ը ողջ հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, առայժմ ամենուրեք կպահպանվի առանց տեղումների եղանակը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին` հարավ-արևելյան 3-8 մ/վրկ արագությամբ:
-
06.11.2013|
11:17
Երեկ, ժամը 17.00-ից հետո Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը անմիջապես զուգահեռներ էր հիշեցնում 2008թ. Մարտի 1-ի և դրան հաջորդող իրադարձությունների հետ: Ոստիկանները շղթայել էին Մաշտոցի պողոտային և Ազատության հրապարակին հարող տարածքը, ոստիկանական մեծ ու փոքր բազմաթիվ մեքենաներ էին կանգնած, խմբված ժողովուրդը չէր կողմնորոշվում, թե ինչ է կատարվում: Սկսեցի հարցուփորձ անել, ոչ մի հոդաբաշխ պատասխան չստացա:
-
06.11.2013|
11:15
Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է միանալ Մաքսային միությանը: Ճիշտ է` հաջորդ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքեց հայտարարությունը` բացատրելով, որ քննարկումները եղել են մեկ տարի առաջ, և այժմ Թուրքիան նման մտադրություն չունի:
-
06.11.2013|
11:13
Նոյեմբերի 27-ին Իտալիայի Սենատի նիստում Սիլվիո Բեռլուսկոնիին նախատեսվում է զրկել սենատորական իրավունքներից: Նախկին վարչապետին ու «Ազատության ժողովուրդ» կուսակցության ղեկավարին մեղավոր են ճանաչել խարդախության և կաշառակերության մեջ:
-
06.11.2013|
11:09
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: